16 20.04.15 - «Տեղեկություններ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին» թեմայով մամուլի ասուլիս Վիգեն Սարգսյան. Ապրիլի 24-ին Երևանում կլինի 4 երկրի նախագահ 20 ապրիլի 2015 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի 60 պաշտոնական պատվիրակություն՝ պետություններից ու միջազգային կազմակերպություններից, այսօր՝ ապրիլի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ նախագահներ կժամանեն 4 պետությունից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից ու Սերբիայից։ «Ի դեպ, Կիպրոսի նախագահը ժամանում է Խորհրդարանի նախագահի հետ։ Իսկ այլ պետությունների պատվիրակությունները գալիս են որպես տվյալ պետության և նախագահի ներկայացուցիչ։ Բազմաթիվ ղեկավարներ ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակում նշել են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության տարելիցն է, և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով։ Մի մասը, օրինակ՝ Կանադայի վարչապետը նշել էր, որ այս օրը ինքը ավանդաբար լինում է հայ համայնքի հետ»,-ասել է նա և նշել` արդեն հայտնի է, որ Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին կմասնակցի Բեռլինի մայր տաճարում կայանալիք հոգեհանգիստին, բացի այդ Հայաստանում կլինի Գերմանիան ներկայացնող նախարարական պատվիրակություն: Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նախագահական նստավայրում սպասվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, ինչպես ՀՀ նախագահի հետ, այնպես էլ մյուս նախագահների միջև, գրում է Tert.am-ը: «Սուրբ աթոռը ներկայացված է լինելու Կարդինալով, բայց գիտեք նաև, որ Հռոմի Պապը ապրիլի 12-ին Վատիկանում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Չեխիայի նախագահը նամակում նշում է, որ կուզեր ներկա լինել, բայց հանդիպում ունի Վատիկանում՝ իր բանագնացը Հայաստանում կլինի»,- ասել է Սարգսյանը: Հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը երկար ժամանակ նշում, որ Վլադիմիր Պուտինի այցելության հարցը քննարկվում է, և ռուսական կողմը չէր շտապում պաշտոնապես հայտարարել նախագահի այցի մասին, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Դա ստանդարտ արարողակարգային պատասխան է։ Նախագահի աշխատակազմը հայտարարում է դրա մասին այն պահին, երբ նպատակահարմար է համարում»։ Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա Սարգսյանը նշել է, որ Բելառուսից ներկա կլինի պատվիրակություն, իսկ Ղազախստանում ապրիլի 24-ին նախագահական ընտրություններ են՝ որևէ պատվիրակություն Հայաստան չի ժամանի։ Հարցին, թե տեղեկություններ ունե՞ն, թե ինչ կազմակերպություններ կլինեն Հայաստանում ապրիլի 24-ին, Վիգեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել։ ԱՄՆ-ի պատվիրակության մասին Վիգեն Սարգսյանը նշել է, որ ավելին ասել չի կարող, քան հայտնի է մամուլում։ «Մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ մենք առաջինը որևէ մեկի մասնակցությունը չենք հաստատել, միշտ թողել ենք իրենց հայտարարելու դրա մասին», - ասել է նա: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, անդրադառնալով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում նախատեսված Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, տեղեկացրել է, որ այն կավարտվի 19:15-ին՝ համազգային լռության րոպեով. «1915-ը խորհրդանշող համազգային լռության րոպեն կուղեկցվի ներքին հոգևոր ճիչով, որի ընթացքում ՀՀ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներում կհնչի 100 զանգ»: Այս տարի՝ ապրիլի 24-ին, առաջին անգամ կլինի Հայոց ցեղասպանության նահատակների ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգը, հավելել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբադասման արարողության ընթացքում կօծվի նաև սուրբ նահատակների սրբապատկեր, որը, Վիգեն Սարգսյանի խոսքով, ապրիլի 24-ին կտեղափոխվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հանրությանը երկրպագելու հնարավորություն տալով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |