Մերկելի խոսնակ. Գերմանիայի կառավարությունը Ցեղասպանության մասին կգործածի «ցեղասպանություն» եզրը20 ապրիլի 2015 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին: Ըստ աղբյուրի` դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ, գրում է Tert.am-ը: Այս կերպ, նկատում է աղբյուրը, Գերմանիան կմիանա այն երկրների, կազմակերպությունների ու անհատների թվին, որոնց թվում են Ֆրանսիան, Եվրախորհրդարանը, Հոռմի պապը, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Այս կերպ Գերմանիան «շրջադարձ» կկատարի` իր գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի նկատմամբ հարաբերություններից, Գերմանիան, որտեղ նաև միլիոնավոր թուրքեր են բնակվում: Միևնույն ժամանակ՝ աղբյուրը հիշեցնում է, որ կիրակի օրը ARD TV-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ - Ուոլթեր Շթայնմայերը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից` Թուրքիային «չնեղացնելու» համար: Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են: Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |