Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սեպտեմբերի 12-ին Փարիզում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում սեպտեմբերի 12-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-ին Լոնդոնում: Սակայն, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների եւ այցերի ժամանակացույցում Լոնդոնը նշված չէ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---