Վրաստանում ՀՀ քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է21 ապրիլի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ընացքում: Նա հիշեցրել է, որ 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է միաժամանակ վրացական և արտասահմանյան անձնագրերի շրջանառությունը: «Այդ ամենը ժամանակին մարդկանց բացատրել են, զգուշացրել են հնարավոր խնդիրների մասին։ Արդարադատության նախարարը տեղում կարողացել է լուծել անհրաժեշտ հարցերը, և Հայաստանի քաղաքացիներին կացության իրավունքի տրամադրումը հարթվել է»,- նշել է Պալյանը, Apsny.ge-ին հղումով գրում է Tert.am-ը: Պալյանը նաև հավելել է, որ Ախալքալաքում նախատեսվում է նոր Արդարադատության տուն կառուցել՝ տարածաշրջանի բնակիչներին ազատելով փաստաթղթեր ներկայացնելու համար Թբիլիսի մեկնելու անհրաժեշտությունից: 2014-ի սեպտեմբերի 1-ից մինչ այսօր Ջավախքի հայերի կողմից ժամանակավոր կացության 3.149 դիմում է ներկայացվել, որից մերժվել է 23-ը՝ հիմնականում փաստաթղթերի և օրենքի չիմացության խնդիրների պատճառով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |