Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի22 ապրիլի 2015 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը: Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Armenia Today-ը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես ապրիլի 15-ին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Նադալը, «Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Ըստ նրա, հիշատակի տարբեր միջոցառումներ են կազմակերպել նաև Ֆրանսիայի պատմական, մշակութային կազմակերպություններն ու ասոցիացիաներն ու տեղական իշխանությունները: Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, որ Օլանդը Երևան կմեկնի մեծ ՝ 100-120-հոգանոց պատվիրակության կազմում: Շարպանտիեն նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն նաև լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ըստ դեսպանի, Օլանդի այցելության հիմնական ուղերձը կլինի հիշատակ, հարգանք զոհվածների հանդեպ և ապագայում նման ողբերգության կանխարգելում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |