ANCA-ն շարունակելու է պայքարել ԱՄՆ Սենատում Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ 8 սեպտեմբերի 2006 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երկամսյան բանվեճերից հետո, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը հավանություն է տվել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը Հայատսնաում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ահամբարյանի խոսքերով, ANCA-ն շարունակելու է պայքարել Միացյալ Նահանգների Սենատում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ: «Մենք պատրաստվում ենք շարունակել ելույթները Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ այնքան ժամանակ, մինչեւ նա չհայտարարի, որ ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, եւ մինչեւ պարզ չդառնա Պետդեպարտամենտի դերը Թուրքիայի կառավարության պաշտոնական տեսանկյունի աջակցության հարցում»,- ընդգծել է Համբարյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ANCA-ն շնորհակալ է սենատորներ Բոքսերին, Քերիին, Կոլեմանին, Դոդին եւ Սարբանեսին, որ նրանք քվեարկել են Հոգլանդի թեկնածության դեմ:Նշենք, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությաւնների հարցով հանձնաժողովը հավանություն է տվել Ռ. Հոգլանդի թեկնածությանը. վերջինիս թեկնածության օգտին քվեարկել են հանձնաժողովի 13 անդամ, իսկ նրան դեմ քվեարկել են 5 սենատորներ: Ռ. Հոգլանդի թեկնածության վերաբերյալ քվերակությունը հետաձգվել էր երկու անգամ. հունիսի 28-ին եւ օգոստոսի 1-ին, հայտնում է ANCA-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին |