ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: «Մենք համոզված ենք, որ դա շատ կարեւոր քայլ է աշխարհի բոլոր երկրների համար, որը անհրաժեշտ է առաջխաղացման համար աշխարհի մի փոքրիկ անկյունում»,-նշել է նա: Մամլո քարտուղարը նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը չվերադառնա սկզբնակետին, հայտնում է Cihan news agency:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին թուրքական խորհրդարանը 340 «կողմ» եւ 192 «դեմ» ձայներով որոշում ընդունեց Լիբանան թուրք կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ:



Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շարքում թուրք կոնտինգենտի մասնակցության դեմ Լիբանանում հանդես է գալիս հայ համայնքը: Իսկ Թուրքիայում ավելի քան 15 հազար մարդ դուրս են եկել փողոցներ` բողոքելով խորհրդարանի որոշման դեմ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---