Ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը![]() 22 ապրիլի 2015 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին կքննարկի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկը խորհրդարան է մտցվել ազգայնական ուղղվածություն ունեցող Ատակա կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը: Առաջարկը երկրորդ քվեարկությամբ է անցել խորհրդարան և պատգամավորները պայմանավորվել են ուրբաթ օրը քննարկեն որպես օրակարգի առաջնային հարց: Քննարկումները կլինեն ճիշտ այն օրը, երբ հայերը աշխարհով մեկ կհիշատակեն Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը, հայտնում է Panorama. am-ը բուլղարական Novinite.com-ի վրա հղումով: Չուկալովը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը օրեր առաջ կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը արդեն 10 տարի փորձում է հարցը խորհրդարան մտցնել, սակայն մինք այժմ անհրաժեշտ քանակի ձայներ չեր հավաքվել: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |