Die Welt. Դավութօղլուն անձնապես խնդրել է Մերկելին խուսափել «ցեղասպանություն» բառից![]() 22 ապրիլի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձնապես խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում չներառել «ցեղասպանություն» բառը: Այս մասին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, հայտնում է Panorama.am-ը: Հրապարակման համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազանգ, որի ընթացքում Դավութօղլուն փորձել է հիմնավորել, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը տեղին չէ, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարբերականը նշում է, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական դիրքորոշումն է: Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին քվեարկության է դրվելու իշխող կոալիցիայի կազմած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Հայերի կոտորածները զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով նշանավորվել է 20-րդ դարը»: Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են: Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից, հայտնեց Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին: Ըստ աղբյուրի` դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևին, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |