Իրանահայերն ակնկալում են, որ Իրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() 22 ապրիլի 2015 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Իրանահայ համայնքն ակնկալում է, որ Իրանի Մեջլիսն ու կառավարությունը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Հայազգի պատգամավորը Մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Կառավարությանը, հատկապես նախագահ Ռոհանիին կոչ ենք անում իրական երևույթները կոչել իրենց անունով, այդ կերպ հնարավոր կլինի նաև աջակցել տարածաշրջանի անվտանգության հաստատմանը», հայտնում է Panorama.am-ը: Շարունակելով խոսքը՝ Ռոբերտ Բեգլարյանը հավելել է. «Եթե հայերի և ասորիների ցեղասպանությունը դատապարտվեր և այն իրականացնողները պատժվեին, ապա այսօր աշխարհն ավելի լավը կլիներ, և Ռուանդայի, Բոսնիայի, Պաղեստինի, Դարֆուրի և Գազայի ցեղասպանությունների ականատեսը չէինք լինի»: ԻԻՀ Մեջլիսում իրանահայության շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |