Ավելի քան 10 երկրի պատվիրակություն կմիանա ԴԱՀԿ՝ Ծիծեռնակաբերդ ապրիլի 26-ի երթին![]() 22 ապրիլի 2015 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կայցելեն Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները: Օդանավակայանում դիմավորման արարողությանը նրանց կտրվեն անմոռուկ-կրծքանշաններ և Հայոց ցեղասպանության 100--րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն: Ապրիլի 26-ին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ միասին երթով կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Կարդացեք նաև՝ Հարկադրանք հանուն օրենքի. ԴԱՀԿ-ն` կազմավորումից մինչև օրս ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |