Պուտին. Հայերի ողբերգությունը ՌԴ-ում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն23 ապրիլի 2015 - 10:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հուշ երեկոյի մասնակիցներին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Ուղերձում մասնավորապես ասված է. «1915-ի ապրիլի 24-ը սգո ամսաթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հողի վրա զանգվածայինն սպանությունները չեն կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը կոչված է ամեն ինչ անելու, որպեսզի նման ոճրագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ զերծ մնալով սարսափներից, որոնց պատճառ են դառնում կրոնական ատելությունը, ագրեսիվ ազգայնականությունն ու այլատյացությունը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |