Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով23 ապրիլի 2015 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Երևան պետք է ժամաներ Սերբական Հանրապետության (պետական կազմավորում Բոսնիայի և Հերցոգովինայի կազմում) նախագահ Միլորադ Դոդիկը: Սակայն, ինչպես հայտնել է բոսնիական Nezavisne Novine պարբերականը, Թուրքիան խափանել է Միլորադ Դոդիկին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով: Միլորադ Դոդիկի ինքնաթիռը թուրքական իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալու համար 2 ժամ սպասել է բուլղարական Բուրգասում:Պարբերականը նշել է, որ Թուրքիայի տարածքով թռիչքի թույլտվություն չստանալով, Սերբական Հանրապետության նախագահը վերադարձել է Բանյա Լուկա, թեև թռիչքը նախապես համաձայնեցված է եղել: Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Բանյա-Լուկա վերադառնալուն պես հայտարարություն է արել Թուրքիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է Nezavisne Novine գործակալությունը, նա հայտարարել է, որ ավելի մեծ զավեշտն այն է, որ թուրքական կողմը համաձայնություն է տվել միայն այն ժամանակ, երբ ինքնաիթռը վերադարձել է Բանյա-Լուկայի օդակայան: Նա հրաժարվել է տեղի ունեցածին գնահատական տալ, սակայն նշել է, որ դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ին է, քան ցեղասպանություն: Նա պատմել է, որ մեկնում էր Երևան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իմացել են, որ Թուրքիան հրաժարվում է թռիչքի համար ուղի տրամադրել և առաջարկում է սպասել: «Մենք 10:45-ից մինչև 15:00 սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էր հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէին, որ թույլտվություն կլինի»,- ասել է նա: Իր հերթին նախագահի ինքնաթիռի հրամանատար Սրետենու Իլիչը հայտնել է, որ հայտը մի քանի օր առաջ են ներկայացրել և Հայաստանի կողմից ստացել են վայրէջք կատարելու թույլտվություն: «Հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռը չի կարող մեկ չվերթով հասնել Երևան՝ մենք միջանկյալ վայչէջք են կատարել Բուրգասում, որից հետո լիցքավորվել ենք ու պատրաստվել թռիչիք դեպի Երևան: Բուլղարիայի օդային հաղորդակցության հսկողության մարմինները տեղեկություն ստացան, որ մենք Թուրքիայի տարածքով չենք կարող թռչել»,- պատմել է օդաչուն: Նա նշել է, որ իրենք սպասել են չորս ժամ, և այդպես էլ որևէ բացատրություն չեն ստացել, թե ինչու չեն կարող թռչել Թուրքիայի տարածքով, գրել է Panorama.am-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |