ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել![]() 23 ապրիլի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 23-ին ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն։ Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից, հայտնում է Panorama.am-ը։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդասիրական աղետների թեժացումը։ Հայոց ցեղասպանության հստակ և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների՝ ինչպիսիք են Հոլոքոստի և այլ ցեղասպանոությունների կանխման ձախողմանը։ 2015թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1,5մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրության այս սարսափելի ոճրագործության հետևանքով։ Ներքոստորագրյալ խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում են մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունները և խորապես ցավում են դրանց ժխտման փորձերի համար։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր առաջնահերթություններից։ Միջազգային կարողությունների հետագա զարգացումն այս առումով օժանդակող է։ Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի կատարելու՝ նպաստելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Այն պետք է խրախուսի իր անդամ երկրներին՝ հաշտվել իրենց սեփական անցյալի հետ և հող նախապատրաստի ժողովուրդների միջև հետագա հաշտեցման համար»։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |