Bloomberg. Հռոմի պապի և ԵԽ հայտարարություններից հետո Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է մեկուսացման մեջ23 ապրիլի 2015 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 101-ամյա Նեկտար Ալաթուզյանը այն քիչ մարդկանցից է, ցեղասպանության ականատես է և ապրում է Հայաստանում: Նրա ընտանիքը 1915թ-ի կոտորածների ժամանակ միացել է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին, ովքեր 53 օր ինքնապաշտպանություն են մղել: Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձում գրում է հեղինակավոր Bloomberg-ը: Պարբերականն ընդգծում է, որ համաշխարհային առաջնորդները ապրիլի 24-ին ժամանում են Երևան, մինչդեռ Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է աճող մեկուսացման մեջ, մանավանդ այն պարագայում, երբ վերջին օրերին Հռոմի պապը և Եվրախորհրդարանը կոչ են արել ճանաչել ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկեր Գերմանիան պլանավորում է ցեղասպանություն եզրույթը ընդունել գալիք ուրբաթ օրը, գրում է Panorama.am-ը: Բացի վերոհիշյալ իրադարձություններից, պարբերականը առանձնացնում է նաև ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ով, հոդվածագրի խոսքով, մեծ անախորժություններ ստեղծեց Թուրքիայի համար՝ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռելով Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա: Bloomberg-ը, անդրադառնալով Թուրքիայում ցեղասպանության երևույթի շուրջ ընկալումներին, նշում է, որ օրինակ՝ Անկարայի 21-ամյա ուսանող Աբդուլան, ում պապը 1915թ-ին 1.5 մլն հայերի ցեղասպանությունը իրականացնողների շարքում է եղել, թուրքական կառավարության նման չի ընդունում, որ մեկ դար առաջ իրենց պապերը ցեղասպանություն են գործել, չնայած խոստովանել է. «Իմ մերձավորներից մեկը, ով հայտնի է եղել Ավազակ Ալի անունով, Օսմանյան Կայսրության խորհրդարանի պատգամավոր Հալեթ Բեյի հրամանով սպանել է հայ բարձրաստիճան պաշտոնյայի»: Անկարայում ուսումնառություն ստացող հայազգի Դիանա Յայլոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում կարծում են, թե Թուրքիայում բոլորը տեղյակ են ցեղասպանության մասին, սակայն այդպես չէ, այստեղ շատ քչերը գաղափար ունեն տեղի ունեցածից»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում |