Սեպտեմբերի 9-11 Մոսկվայում կանցնեն Երեւանի օրերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կմեկնարկեն Երեւանի օրերը: Ինչպես նշվում է Երեւանի քաղաքապետարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, միջոցառումները կբացվեն Մոսկվայի Հեղափոխության հրապարակում` «Ոսկե նուռ» հայկական ապրանքների տոնավաճառով, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Նույն օրը «Պավել Սլոբոդկին» կենտրոնում տեղի կունենա «Armenian Navy Band» խմբի ջազային երաժշտության համերգը: Սեպտեմբերի 11-ին Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանի եւ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի միջեւ տեղի կունենա պաշտոնական հանդիպում: Նույն օրը Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի ճեմասրահում կբացվի Երեւանին նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Սեպտեմբերի 11-ի երեկոյան Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում արվեստի հայ վարպետների մասնակցությամբ տեղի կունենա գալա-համերգ, որով եւ պաշտոնապես կավարտվեն Մոսկվայում Երեւանի օրերը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---