Հայոց ցեղասապանության 1.5 մլն զոհերը սրբադասվեցին23 ապրիլի 2015 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվեցին. Մայր Աթոռ Սբ Էջմիածնում արարողությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ էր, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ: Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և քաղաքական ու մշակութային գործիչներ: Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել են սրբապատկերները, կատարվել է մասունքների առջև խոնարհման կարգը:
Արարողության ավարտին հայտարարավել է լռության րոպե և աշխարհի եկեղեցիներում հնչել է 100 զանգ` հիշեցնելով արդարության և ճշմարտության մասին: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի: Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:
Հայ եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք: Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել: Ըստ ավանդության`հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է, ով հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր (1-ին դար): Վերջին տոնելի սրբերը, ովքեր ընդգրկվել են հայոց տոնացույցում, Սուրբ Հովհան Որոտնեցի և Սուրբ Գրիգոր Տաթևացի վարդապետներն են (15-րդ դար)։ Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով` Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մովսես Գ Տաթևացի հայրապետի (17-րդ դար) անունը: Կարդացեք նաև՝ «100 ղողանջ»՝ 400 տարի անց. Ակունքներից մինչև Ցեղասպանության զոհերի սրբադասում Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |