Google-ը սև ժապավեն է տեղադրել ի հիշատակ 100 տարի առաջ զոհված հայերի

Google-ը սև ժապավեն է տեղադրել ի հիշատակ 100 տարի առաջ զոհված հայերի

PanARMENIAN.Net - Google կորպորացիան իր որոնողական կայքի հայալեզու հատվածում սև ժապավեն է զետեղել, որի վրա գրված է. «Ի հիշատակ 100 տարի առաջ զոհված հայերի»: Գրությամբ ժապավենը տեսանելի է Google.am-ի տիրույթում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզվով: Անգլերենում ժապավենը բացակայում է:

Անցյալ տարի համացանցում ստորագրահավաք սկսվեց, որով մասնակիցները խնդրում էին կորպորացիային Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «դուդլ» ստեղծել և զետեղել այն իր գլխավոր էջում: Այսօրվա դրությամբ հավաքվել էր մոտ 200 000 ստորագրություն:

Google-ը որոնողական համակարգ է, պատկանում է Google Inc. ընկերությանը։ Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել մոտ 200 լեզվով։ Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյնտ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---