CNN-ի պատասխանը Չավուշօղլուին. Ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքը24 ապրիլի 2015 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հայտնի CNN հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել էր 1915թ-ի իրադարձությունների մասին և նշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի համարել «Ցեղասպանություն»: Ապրիլի 24-ին CNN-ը հրապարակել է հոդված, որում հակադարձել է թուրք արտգործնախարարի հնչեցրած կարծիքներին` մեջբերելով Հայոց ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքներ, հայտնում է Panorama.am-ը: Հոդվածում նշվում է, որ որոշ թուրք քաղաքական գործիչներ սարսափում են Ցեղասպանության ճանաչման հեռանկարից, քանի որ կարծում են, թե դրան կհետևեն մեծ պահանջներ: Մեջբերելով Ցեղասպանության մասին թեր և դեմ հիմնական կարծիքները` CNN-ը, որպես պատասխան, մեջբերել է մի քանի հանգամանքներ, որոնք լույս կսփռեն 1915թ-ին տեղի ունեցած իրադարձությունների վրա: Հոդվածում մասնավորապես ասվում է. 1. «Ի՞նչ է նախորդել 100 տարի առաջ տեղի ունեցած զանգվածային կոտորածներին: Օսմանյան կայսրությունը, որն այդ ժամանակ նոր էր մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ և Գերմանիայի ու Ավստրոհունգարիայի դաշնակիցն էր, մտավախություն ուներ, որ իր տարածքում ապրող հայերը կարող են աջակցել հակառակորդ ռուսական զորքերին: Ռուսաստանը վաղուց էր ցանկանում վերահսկողություն սահմանել Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլ) նկատմամբ, որը թույլ կտար տիրապետող դիրք գրավել Սև ծովում: 2. «Որքա՞ն էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերի թիվը զանգվածային կոտորածների սկսվելու պահին: Բազմաթիվ պատմագետներ համարում են, որ հայերի թիվը կազմում էր մոտ 2 միլիոն: Այնուամենայնիվ, 1918թ-ին դեպի Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ Օսմանյան զորքերի կողմից կոտորվել է նաև այս տարածքում բնակվող 1,8 մլն. հայերի մի մասը: 3. «Ինչպե՞ս են սկսվել զանգվածային ջարդերը: 1914թ-ին Օսմանյան իշխանություններն արդեն հայերին համարում էին երկրի անվտանգության սպառնալիք: 1915թ-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում (կայսրության մայրաքաղաքում) ավելի քան 250 հայ մտավորականներ ու համայնքի առաջնորդներ ձերբակալվում են, որոնց մեծ մասը հետագայում մահապատժի է ենթարկվում կամ բռնագաղթեցվում է: 4. Քանի՞ հայ է սպանվել այդ կոտորածների ընթացքում: Սա տարակարծությունների հիմնական պատճառն է: Կարծիքները տատանվում են 300 հազարից 2 միլիոնի սահմաններում, որոնք սպանվել են 1914-1923թթ-ի ընթացքում: Ընդ որում, բոլոր զոհերը Օսմանյան կայսրության տարածքում չեն սպանվել: Ամեն դեպքում, զոհերի թվաքանակի վերաբերյալ հիմնական տարբերակները, այդ թվում Օսմանյան իշխանությունների կողմից ընդունված թիվը` 800 հազար, տեղավորվում են 600 հազարից 1,5 միլիոնի սահմաններում: Կոտորածների հետևանքով Թուրքիայի հայ բնակչության թվաքանակը 1914թ-ին 2 մլն.-ից 1922թ-ին հասավ 400 հազարի: 5. Ինչպե՞ս են նրանք զոհվել: Կարելի է ցանկացած տարբերակ երևակայել: Մինչ վեճեր են ընթանում սպանվածների թվաքանակի շուրջ, բազմաթիվ արխիվային լուսանկարներ պատկերում են օսմանյան զինվորներին` հայերի կտրված գլուխների ու ցեխի մեջ նետված գանգերի ֆոնի ներքո: Ինչպես հաղորդվում է, զոհերին զանգվածաբար այրում էին, թունավորում, խեղդում, տանջում, սովամահության դատապարտում: Հայտնի են դեպքեր, երբ երեխաներին նստեցնեում էին նավեր, դուրս բերում բաց ծով և այնտեղ նետում ջրի մեջ` խեղդվելու: Բռնաբարությունը հաճախ տեղի ունեցող երևույթ էր: Բացի այդ, ինչպես հաղորդվում է «armenian-genocide.org» կայքը` հայ բնակչության հսկայական հատված բռնագաղթվել է Անատոլիայից դեպի Սիրիա, որտեղ նրանց քշել են անապատ` ծարավից ու սովից մահանալու»: 6. «Արդյո՞ք Ցեղասպանությունը հանցագործություն էր համարվում այդ կոտորածների ժամանակ: Ոչ: Այդ ժամանակ «Ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ, առավել ևս այն չէր հանդիսանում միջազգայնորեն քրեականացված հանցագործություն: «Ցեղասպանություն» տերմինը 1944թ-ին շրջանառության մեջ է մտցրել լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը` նկարագրելու համար նացիստների կողմից հրեաների բնաջնջումը Եվրոպայում: Ցեղասպանությունը միջազգայնորեն քրեականացվեց 1948թ-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայով, որը սահմանում էր այս եզրույթը որպես գործողություն, որը միտված է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել որևէ ռասսայական, էթնիկական կամ կրոնական հանրույթի: 7. «Ովքե՞ր են հայերի զանգվածային կոտորածները համարում «Ցեղասպանություն»: Հայաստանը, Վատիկանը, Եվրոպայի Խորհրդարանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան: Ակնկալվում է, որ Գերմանիան ևս միանալու է այս խմբին»: 8. «Ովքե՞ր չեն համարում այս կոտորածները «Ցեղասպանություն»: Թուրքիան, Եվրոպական հանձնաժողովը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի ենթահանձնաժողովներից մեկը 1985թ-ին կոտորածները որակել է «Ցեղասպանություն», սակայն ներկայիս գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հրաժարվում է կիրառել այդ բառը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |