Ռումինիայի նախագահ. Հայերի ողբերգության հիշատակումը պարտադիր է աշխարհի համար![]() 24 ապրիլի 2015 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին «հայերի պատմական ողբերգության 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ» Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին: «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար,- ասել է նախագահ Կլաուս Յոհաննիսը,-1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման», հայտնում է Tert.am-ը: Ըստ նախագահի՝ հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը և իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվի անցյալից: «100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալի ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար: Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլոր անհետացածներին և լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում», նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում: Նույն օրը, ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: «Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արևելքում հայերի դեմ կոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետև այն «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին», ասվում է հայտարարության մեջ: «Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում», ինչպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի 12-ին: Թեև Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը: Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն։ Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաև հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով ապրիլի 24-ը «Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,-առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |