Ուկրաինայի ՆԳՆ նախարար. Հայոց ցեղասպանությունը չսերտած դաս է ողջ մարդկության համար24 ապրիլի 2015 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը և նշել, որ հարյուր տարի անց հանցագործության դատապարտումն անհրաժեշտություն է, որպեսզի այլևս նման ողբերգություններ չկրկնվեն: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է Tert.am-ը: «Ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այս օրը՝ ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ եղել է «սխալ» ազգությունը և «սխալ» հավատը: Դա եղել է մանրամասն մտածված և պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ»,- գրել է Ավակովը: Նախարարի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: «Դա սարսափելի, և, ցավոք, չսերտած դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից»,- գրել է Ավակովը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս՝ 1995 թվականին: «Հենց այդ պատճառով է այդքան կարևոր պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, ամրագրել ցանկացած հակամարտությունների և վեճերի՝ նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ»,- գրել է Ավակովը: Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դեպի Եվրամիություն իր ճանապարհը ձեռք է բերել «Երկնային հարյուրյակի» արյամբ: «Մահացածներից առաջինն Ուկրաինայի հայրենասեր որդի Սերգեյ Նիգոյանն էր: Երկրի արևելքում դիմակայելով ագրեսիային, պայքարելով սեփական երկրի՝ Ուկրաինայի համար՝ Զինված ուժերում, Ազգային գվարդիայում, Ներքին գործերի նախարարությունում, կամավորական ջոկատներում զոհվել են ուկրաինացի հայեր: Նրանք 52-ն են: Ուկրաինացի հայտնի պոետ Լինա Կոստենկոն հիանալի բանաստեղծություն է գրել՝ «Ցավդ տանեմ»: Եկեք և մենք մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով ողբերգությունը երբեք չկրկնվի: Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |