Կանադայի ԱԳՆ-ն մտահոգված է Բաքվի ռազմատենչ հայտարարություններով

PanARMENIAN.Net - Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ԿՀԴՀ) պատվիրակությունն օրերս հանդիպել է Կանադայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ քննարկել է հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է ԿՀԴՀ-ն, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ առաջիկայում հայկական տնտեսության մեջ կանադական ներդումներին վերաբերող հարցեր: Կանադայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման եւ Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---