Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ![]() 24 ապրիլի 2015 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես ժխտողական քաղաքականության դեմ բողոքի նշան այրելով Թուրքիայի պետական դրոշը, ապրիլի 24-ի երեկոյան մեկնարկել է ՀՅԴ կուսակցության միությունների ավանդական ջահերով երթը: Մասնակիծները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանալու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 12-րդ անգամ: Ամեն տարի երթն անցկացվում էր ապրիլի 23-ին, իսկ 100-րդ տարելիցին այն տեղափոխվեց ապրիլի 24-ին: Այս տարի փոխվել է ջահերով երթի երթուղին և օրը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ապա՝ Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ֆրանսիայի հրապարակ- Բաղրամյան պողոտա- Բարեկամության հրապարակ- Կիևյան փողոց- Կիևյան կամուրջ- Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ- Ծիեռնակաբերդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |