Հռոմի Կոլիզեումի լույսերը կմարեն ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի![]() 24 ապրիլի 2015 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ի նշան զոհերի հիշատակի հարգանքին ապրիլի 24-ի երեկոյան՝ Հռոմի ժամանակով 22:00-ից՝ 22:15-ը կմարեն Հռոմի խորհրդանիշը համարվող Կոլիզեումի լույսերը: Նախաձեռնության մասին հայտարարվել է հաստատության մամուլի բաժնի կողմից: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ` նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իտալական ANSA գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը: Ավելի վաղ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |