Ստամբուլում ուժ են կիրառել Ցեղասպանությունը ոգեկոչող երիտասարդների հանդեպ (վիդեո) 24 ապրիլի 2015 - 23:56 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում հավաքված մի խումբ ուսանողներ ապրիլի 24-ին, փորձել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն կազմակերպել։ Նրանք Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչերով պաստառներ են փակցրել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պոկել են այդ պաստառները ու հարվածել ուսանողներին։ Ի պատասխան դրա՝ ուսանողներն աթոռներ են նետել անվտանգության շախատակիցների ուղղությամբ, գրում է ArmenianGenocide100.org-ը: Սկսված ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ոստիկանների գալուց հետո էլ համալսարանի անվտանգության աշխատակիցները աթոռներ էին նետում ուսանողների վրա։ Ոստիկանությունը ցրել է հավաքված ուսանողներին և շարունակում է պարեկություն իրականացնել համասլարանում։ Ուսանողները «Ցեղասպանությանը, Սևակին և Հրանտին առերեսվեք» կոչերով պաստառներ էին կրում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |