Եվրոպական շարժումը միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին25 ապրիլի 2015 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր վեհաժողովի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ ) «Հայաստանի եվրոպական շարժման» հետ, հայտնում է Tert.am-ը: ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է.«Եվրոպական շարժումը կարևոր եվրոպական կազմակերպություն է՝ մոտ 70 տարվա հիանալի պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի կայացման առաջամարտիկներից է, միացավ բազմաթիվ ուրիշների, ովքեր այս առանձնահատուկ տարվա ընթացքում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»: Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»: «Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելել է. «Եվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Հայաստանի եվրոպական շարժման» համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել»: Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր եվրոպական երկրներից, ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից: Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ` 3 ամենամեծ համաեվրոպական կուսակցությունները, և երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ` Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժման հիմնական նպատակը եվրոպական արժեքներին և եվրոպական ինտեգրացիային նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է: Եվրոպական շարժմանն անդամակցել են բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ`Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛ Էստենը եղել են շարժման նախագահներից: Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի քոլեջ-համալսարանի հիմնադրումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |