Ուժգին երկրաշարժ Նեպալում. Մոտ 700 մարդ է զոհվել![]() 25 ապրիլի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Զոհվածների քանակը հասել է 688-ի, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը երկրի ՆԳՆ վրա հղումով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Փրկարարական գործողությունները կատարվում են ուղղաթիռի оգնությամբ` հարյուրավոր մարդիկ կարող են լինել Բհիմսենի փլուզված աշտարակի փլատակների տակ: Հոսպիտալները լի են տուժածներով: Իշխանությունները ռադիոյի միջոցով խնդրում են բնակիչներին հանգստություն պահպանել և դրսում մնալ` ցնցումները կարող են կրկնվել: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում: Ըստ NDTV հեռուստաալիքի, շաբաթ առավոտյան 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել նաև Հնդկաստանի արևելքում և հյուսիսում: ԶԼՄ-ները հաղորդում են 7 զոհի մասին: Տարերքի ուժը զգացել են նաև Ասամ, Արունաչալ-Պրադեշ, Խիմաչալ-Պրադեշ, Չանդիգարխ, Փենջաբ, Գուջարաթ և Հարիանա գավառներում: Վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության արտահերթ նիստ է գումարել բնակչությանը օգնություն ցուցաբերելու շտապ միջոցառումների մշակման համար: Фото: Narendra Shrestha/EPA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |