Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են անցել չինական Նանկինում և Շանհայում![]() 27 ապրիլի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հայերի միությունն ապրիլի 24-ին և 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ է առաջարկել Չինաստանի Նանկին և Շանհայ քաղաքներում: Հիշատակի հիմնական միջոցառումները կազմակերպվել էին Նանկինում: Նանկինն ընտրվել էր որպես Ցեղասպանության հիշատակի արարողությունների կենտրոն, քանի որ 1937 թվականին այդ քաղաքում ճապոնացիները 300 հազար չինացիների սպանեցին, և այդ իմաստով ընդհանուր վիշտը համախմբում է հայերին ու չինացիներին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այս դեպքում ևս հանցագործության կազմակերպիչները չեն ճանաչում իրենց մեղքը: 1937թ. դեկտեմբերին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսերական բանակի զինվորները բազում խաղաղ բնակիչների սպանեցին Նանկինում, որն այն ժամանակ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր: 2007-ին հրապարակվեցին միջազգային բարեգործական կազմակերպություններից մեկի փաստաթղթերը, որն աշխատում էր Նանկինում պատերազմի ժամանակ: Այդ փաստաթղթերը, ինչպես նաև ճապոնական զորքերից առգրավված գրությունները, վկայում են, որ ճապոնացի զինվորները մոտ 200 000 չինացի քաղաքացիական անձանց ու զինվորականների են սպանել, ևս առնվազն 150 000 մարդ է սպանվել Նանկինում հայտնի կոտորածի ժամանակ: Զոհերի առավելագույն թիվը, ըստ որոշ գնահատականների, հասնում է 500 000-ի: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |