Իսրայելի հայ համայնքը հիասթափված է. Նախագահը ցեղասպանություն չի անվանում «հայերի կոտորածը»27 ապրիլի 2015 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 26-ին Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչների` նրանք քննադատել են հրեական պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Ինչպես ասվում է Իսրայելի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, Ռիվլինն օգտագործել է «զանգվածային սպանություններ», «հայկական ողբեգրություն» եզրույթները, ինչպես նաև ասել է, որ Իրսյալեի իշխանությունները չեն ձգտում մեղքը բարդել որևէ «կոնկրետ երկրի վրա», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մենք բարոյապես պարտավոր ենք մատնանշել փաստերը, որքան էլ դրանք սարսափելի լինեն: Մենք չպետք է անտեսենք դրանք: Հայ ժողովուրդը դարձավ ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին զոհը: Մենք չենք ձգտում մեղքը բարդել որևէ կոնկրետ երկրի վրա, սակայն համերաշխություն ենք հայտնում…կոտորածի զոհերի հետ»,-ասել է Ռիվլինը: «Հոլոքոսթի սարսափներից հետո մեր` հրեաների մարդկային և բարոյական պարտավորությունն է հարգել հայ ժողովրդի ողբերգության զոհերին: Ես հպարտ եմ ձեզ ընդունել այստեղ` նախագահի նստավայրում, այդ օրը ձեզ հետ միասին նշելու համար»,-ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք առաջին անգամ նման առիթով էին հրավիրվել Իսրայելի նախագահի նստավայր: Հանդիպման մասնակիցներից մեկը` Երուսաղեմի հայկական պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանն իր «հիասթափությունն է հայտնել առ այն, որ Իսրայելը ցեղասպանություն չի անվանում հայերի սպանությունները», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: «Նախագահը հայտարարեց, որ ի գիտություն է ընդունել քննադատությունը և համարում է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի հայերի սպանությունների հարցը բարձրացնելու համար: Նա կարևորել է տեղի ունեցած բանավեճը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին Իսրայելը ներկայացված էր պատվիրակությամբ, որի կազմում էին Հայաստանում Իսրայելի դեսպանն ու երկու խորհրդարանականներ: Նրանցից մեկը` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված Քնեսեթի փոխնախագահ Նահման Շայը կոչ արեց իր հայրենակիցներն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա մեր տարրական պարտականությունն է: Մենք այլևս չպետք է տատանվենք»,-ասել է նա: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |