ԱԺ նախագահ. «Ցեղասպանություն» երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են ավելի վճռական փուլ![]() 27 ապրիլի 2015 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց ներքին և արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ «ցեղասպանություն» երևույթի ընկալումը և գնահատականները թևակոխում են իսկապես նոր, ավելի վճռական փուլ, որտեղ մենք ազգովի պարտավոր ենք ավելի միասնական և հաստատակամ լինել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքերով՝ հատկապես այս մի քանի օրերի ընթացքը ցույց տվեց, որ միասնական լինելու պարագայում կարող ենք մեծ ձեռքբերումների հասնել և ավելի մեծ ակնկալիքներ ունենալ: «Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, բոլոր այն կամավորներին ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի ու գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվեցին կազմակերպվածության, պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով»,- ասաց Գ.Սահակյանը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |