Ղարաբաղ. ԵԽԽՎ-ն առաջնությունը տալիս է հարցի այնպիսի լուծմանը, որը հասանելի է խաղաղ միջոցներով11 սեպտեմբերի 2006 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Անընդունելի է, որ նույն կազմակերպության (Եվրոպայի Խորհրդի) անդամներն, որոնք որպես հիմք են ընդունել խաղաղ կարգավորման, խաղաղ ընկերակցության եւ խաղաղ գոյակցության ապահովումը, հակամարտության մեջ լինեն միմյանց հետ` տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե Վան դեր Լինդենը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Եվրոպայի Խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ կշարունակեն երկխոսությունն, ուղղված վերջնական խաղաղ կարգավորմանը, «քանի որ մեր նպատակն է օգնել ԵԽ երկու անդամներին կարգավորել հակամարտությունը, խուսափելու համար հետագա հակասությունից»: «Ոչ մի դեպքում, նույնիսկ եթե դա նախատեսված է օրենքով եւ քաղաքական պաշտպանական նպատակահարմարությամբ, Եվրոպայի Խորհրդի անդամը չպետք է պատերազմ սկսի: Պատերազմը բացառվում է: Մենք գերադասում ենք այնպիսի որոշում, որը հասանելի է խաղաղ միջոցներով, երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Եվ դա շատ լուրջ խնդիր կդառնա, եթե որեւէ մեկը, այս կամ այն կողմը, պատերազմ սկսի: Անկասկած, դա լուրջ քննարկումների կհանգեցնի ԵԽԽՎ-ում, եւ անկասկած, հարց կբարձրացվի Եվրոպայի Խորհրդում այդ կողմի անդամակցության նպատակահարմարության մասին»,-նշել է ԵԽԽՎ նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |