«Նյու Յորք լայֆը» սկսում է վճարել ապահովագրական գումարները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին11 սեպտեմբերի 2006 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից «Նյու Յորք լայֆ ինշուրանս» (New York Life Insurance Co.) ընկերությունը կսկսի վճարել գումարները Ցեղասպանության տարիներին ընկերությունում ապահովագրված անձանց ժառանգներին: Դատավորն այսօր հրահանգ է տալու, որ շուրջ 3,5 հազար մարդ ստանան իրենց գումարները: Մինչեւ սեպտեմբերի վերջը կամ հոկտեմբերի սկիզբը նաեւ Հայաստանում բնակվող Ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան իրենց գումարները», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբաններից Վարդգես Եղիայանը: Նրա խոսքերով, «մոտավորապես 1600-1700 դիմում է ստացվել Հայաստանից, նույնքան` Միացյալ Նահանգներից: Շուրջ 500 դիմում կար Եվրոպայից»: Ընթացքի մեջ է Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության գործը: Նախապատրաստվում է հատուկ ինտերնետային էջ, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել էին AXA ընկերությունում: Երկուշաբթի օրը փաստաբանները ներկայանալու են դատարան` գերմանական Deutche Bank-ի գործով: Դրանից հետո կան այլ` ֆրանսիական եւ անգլիական ապահովագրական ընկերություններից գումարները ստանալուն ուղղված աշխատանքներ: «Այս գործընթացն անպայման շարունակվելու է», - եզրափակեց Վարդգես Եղիայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |