Էրդողանին հանգիստ չի տալիս Պուտինի մասնակցությունն Ապրիլի 24-ի երևանյան արարողությանը28 ապրիլի 2015 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վշտացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչկան արարողություններին Հայաստանում: Այս մասին Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ի երեկոյան` պաշտոնական այցով Քուվեյթ մեկնելուց առաջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է նաև, որ «և Ռուսաստանը, և Ֆրանսիան նախկինում ևս օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը 1915-ի իրադարձությունները բնորոշելիս»: Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ին: «Մենք խնդիրներ չունենք հայ ժողովրդի հետ: Խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է, սփյուռքի»,-ասել է նա: Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. мենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»: 1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը՝ հավելելով.«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»: Թուրքիայի ԱԳՆ-ն այս արտահայտությունները որակեց որպես «ուժ չունեցող»: «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 25-ին հայտարարեց, որ Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |