Առանց մաքսատուրքի ՀՀ-ին բնական գազի մատակարարումը երկարաձգելու մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա28 ապրիլի 2015 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թվականը Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, հաղորդում է Ria.ru-ն: Օրենքի նախագիծը մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթամթերքի և բնական գազի, ինչպես նաև չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից Հայաստան: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների ընթացքում չմշակված բնական ադամանդների մատակարարում չի իրականացվել: 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |