«Գազպրոմ». ՀՀ-ի համար գազի գինը կնվազի՝ կազմելով 165 $/մ³![]() 28 ապրիլի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդումն անդրադարձել է Հայաստանի գազային ոլորտին և Ռուսաստանից մատակարարումներին: Հաղորդավարը նշել է, որ Հայաստանում գազի սպառումն ավելանում է, վերջին տարիներին Հայաստան գազամատակարարման ծավալն անցել է 2 միլիարդ խորանարդ մետր ցուցանիշը, և այն աստիճանաբար շարունակում է ավելանալ: Հաղորդումն անդրադարձել է օրերս «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի երևանյան այցին: Նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում Երևանի համար ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ «Հայաստանի Հանրապետության համար գազի գինը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, կնվազի, այն այժմ կազմելու է 165 դոլար խորանարդ մետրի համար: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնային այս մակարդակը թույլ է տալիս մեզ իրականացնել նաև ներդրումներ գազատրանսպորտային համակարգի վերականգնման և արդիականացման ոլորտում»,- ասել է Միլլերը հաղորդմանը տված հարցազրույցում: ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է մեր երկրում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ է զբաղեցնում նաև սոցիալական բաղադրիչը: Հաղորդումը նաև ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե այսօր ինչ վիճակում է գտնվում Հայաստանում գազի ոլորտը և զարգանալու ինչպիսի հեռանկարներ ունի, գրում է Tert.am-ը։ «Մեր հայ գործընկերների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մշակելու ենք գազիֆիկացման գլխավոր սխեմա: Այս տարվա աշնանն այն պատրաստ կլինի: Այս սխեմայում որոշված կլինեն գլխավոր առաջնահերթությունները»,- նշել է Միլլերը՝ հավելելով, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում գազիֆիկացման մակարդակը հասցնել 100 տոկոսի: Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանին և Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկին՝ պատմելով դրանց կարևորության և նախատեսվող արդիականացման ծրագրերի մասին: Ապրիլի 28-ին ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թվականը Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթամթերքի և բնական գազի, ինչպես նաև չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից Հայաստան: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների ընթացքում չմշակված բնական ադամանդների մատակարարում չի իրականացվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |