Հայաստանի շախմատի հավաքականը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 28 ապրիլի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով: Լեւոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան, Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտեց ոչ ոքի, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց մրցակցին, հայտնում է Tert.am-ը: Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալները: Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան: Հայաստանը 5-րդ անգամ է դառնում աշխարհի առաջնության մեդալակիր: Ավելի վաղ հավաքականը երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 2011 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի ոսկե մեդալները: Առաջին անգամ հայ շախմատիստները Օլիմպիադայում պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել 2006 թվականին Թուրինում, երկրորդ անգամ` 2008-ին, երրորդ անգամ` 2012-ին Ստամբուլում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |