Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի «բացասական» հետքը![]() 28 ապրիլի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են՝ ապրիլի 24-ին «1915-ի դեպքերի վերաբերյալ» երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը բացասական հետք է թողնելու երկու երկրների հարաբերությունների վրա: Թուրքիայի ԱԳՆ կայքը հայտնում է՝ թուրքական կողմը նշել է, որ դա բարեկամական քայլ չէ, և Թուրքիան ժխտում է իր պատմությանն ուղղված այդ զրպարտությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հարևան Բուլղարիայի խորհրդարանին մեղադրել է այդ հարցի առնչությամբ «Թուրքիայի մարդկային և նախաձեռնած քայլերն անտեսելու համար», գրում է Tert.am-ը: Բուլղարիայի խորհրդարանն ապրիլի 24-ին ձայների157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «Հայ զոհերի յիշատակի օր»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |