ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Շախմատի աշխարհի թիմային առաջնության առցանց հեռարձակմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Շախմատի աշխարհի թիմային առաջնության առցանց հեռարձակմանը

PanARMENIAN.Net - 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցներն ու լրագրողները ապրիլի 18-29-ը ապահովված էին գերարագ ինտերնետ կապով: Ծաղկաձորում ընթացող կարևոր այս առաջնության կազմակերպման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ հյուրանոցի խաղասրահի տարածքն ապահովել էր ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել էր գերհզոր սերվեր, որի շնորհիվ գործում էր www.wtcc2015.am կայքը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն աջակցում էր նաև ամբողջական տեխնիկական սպասարկմամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների և մինչև 1000 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, հնարավորություն կար մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը վերբեռնել և հասանելի դարձնել լայն հանրությանը: Շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան իրենց համար նախընտրելի վայրից հետևել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետևել են ցանցի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում` մասնակիցների և հյուրերի համար ապահովել տեխնիկական աջակցություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի, Հունգարիայի և Իսրայելի շախմատի հավաքականները:

Հայաստանի հավաքականը նվաճեց առաջնության բրոնզե մեդալները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---