Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Ղարաբաղյան հակամարտության հարցում12 սեպտեմբերի 2006 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Լիբանանը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանի ամենամեծ հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը: Նրա խոսքերով, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նեպի Պերին, Երեւան կատարած իր այցելության ընթացքում հայտարարեց, որ զորակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի ինքնորոշման իրավունքին: Վերջերս Լիբանանում էր գտնվում նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որ հանդիպել է Հանրապետության նախագահին, Ազգային Ժողովի նախագահին եւ Լիբանանի արտգործնախարարին: «Հիշեցնեմ, որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը զանազան առիթներով հայտարարել է, որ աջակցում է ընդհանուր առումով հայ ժողովրդի պահանջները, ինչը նաեւ վերաբերում է Ղարաբաղյան հարցին»,- ընդգծել է Շահան Կանդախարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |