Մարդկության միայն 14%-ն է ապրում ազատ մամուլով երկրում. Հայաստանը ցանկում 135-րդն է![]() 29 ապրիլի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը, որում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 1 կետով բարելավել է իր գործակիցը: Հատկանշական է, որ ըստ «Մամուլի ազատություն-2015» զեկույցի կազմման համար անցկացված հետազոտությունների արդյունքների, մարդկության միայն 14%-ն է օգտվում ազատ մամուլից: Այսինքն երկրագնդի վրա միայն յուրաքանչյուր 7-րդ մարդն է ապրում այնպիսի եերկրում, որտեղ մամուլն ազատ է խոսել ցանկացած թեմայից, իսկ լրագրողների կյանքին ու ազատությանը վտանգ չի սպառնում: Զեկույցում Հայաստանը հայտնվել է 135-րդ տեղում, որը սահմանագծային է «ոչ ազատ» կատեգորիայից` «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից: Մամուլի ազատության գործակցով Հայաստանը նկատելիորեն առաջ է անցել Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, ինչպես նաև՝ Իրանից ու մի շարք այլ երկրներից: Զեկույցում ներառված է 199 երկիր, որտեղ յուրաքանչյուրը ստանում է 0-100 միավոր` համապատասխանաբար` 0-ամենազատ երկիրը, և 100-ը` ծայրահեղ ոչ ազատ: Սույն միավորները ստացվում են երկրների քաղաքական, իրավական և տնտեսական միջավայրերին տված գնահատականների հիման վրա: Զեկույցում մամուլի ազատության ցուցանիշով առաջատար հորիզոնականներում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան: Մամուլի ազատության ցուցանիշով վատագույն երկրների թվում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Կորեան, որոնք էլ եզրափակում են ցանկը, գրում է Panorama.am-ը: Զեկույցում վատ դինամիկա արձանագրած երկրների շարքում են հայտնվել Ադրբեջանը և Թուրքիան` լրագրողների և մամուլի նկատմամբ այդ երկրների իշխանությունների կողմից մշտապես գործադրվող բռնությունների և ճնշումների պատճառով: Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |