Բագրատաշենի նոր անցակետի շինարարությունը կավարտվի 2016-ին![]() 29 ապրիլի 2015 - 14:31 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից Բագրատաշենում նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013-ի օգոստոսին: սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: «Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար և երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով և ճշգրտությամբ կիրականացվի»,- ասել է ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կգործի նաև առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար. ապագայի մաքսակետի նորույթներից է: Եվ ոչ միայն՝ 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն և այլն: «Շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ամբողջ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,- վստահեցրել է մաքսատան պետը: Շինարարական եռուզեռը չի խոչընդոտում Բագրատաշենի անցակետի ներկայի կանոնավոր աշխատանքին. ստեղծված են բոլոր պայմանները սահմանահատումն արագ և որակյալ սպասարկելու համար: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ապահովված է շուրջօրյա մաքսազերծում. ամբողջ գործընթացը տևում է մի քանի րոպե: «Մինչև 2016-ը Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտևի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչև 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016-ին մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,- ընդգծել է Սաֆարյանը: Հայաստանի հյուսիսային դարպասները միացնող Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով ապահովվում է երկրի արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը: Իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ աճել է ժամանակակից անցակետերի գործարկման նշանակությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |