Իրաքյան Քրդստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել![]() 29 ապրիլի 2015 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ըստ թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքի, հայ պատգամավորի առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամավոր: Խորհրդարան ներկայացված նախագիծն առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել, հայտնում է ermenihaber.am-ը: Նշվում է, որ «Քրդստանի հայրենասերների միությունը» աջակցել է հայ պատգամավորի նախաձեռնությանը, որին միացել են նաև պատգամավորներ Քրդստանի ժողովրդավարական» կուսակցությունից: Թուրքիայի հարցերի մասնագետ Բեյար Մուստաֆան ասել է, որ նմանատիպ բանաձևի ընդունումը, անգամ դրա քննարկումը մեծ վնաս կհասցնի Էրբիլ-Անկարա հարաբերությունների վրա: Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Մուհամմեդ Ամիր Դերշևին ընդգծել է, որ բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: «Ժամանակին Բարզանիները և այլ աշիրեթներ Թուրքիայում հայերի սպանությունների մասին խոսել են: Սակայն այս շրջանում Քրդստանում այսպիսի քայլ անելը հեշտ չէ: Քրդստանի խորհրդարանը պետք է նախաձեռնությունն իր վրա վերցնի»,- ասել է պատգամավորը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնել Էրբիլում, իսկ մինչ այդ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին ստորագրեց լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը և ասորերենը դառնում են պաշտոնական լեզու: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |