ՌԴ ԱԳ փոխնախարարը հնարավոր չի համարում Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը. «Գործընթացը կաղճատվի»![]() 29 ապրիլի 2015 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահության գործունեության շրջանակում կուտակվել է յուրահատուկ միջնորդական փորձառություն, և ձևաչափը փոփոխելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի աղճատման ու կողմերի դիրքորոշումներում հետընթացի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չպետք է ակնկալեն, թե դրսից ինչ-որ տեղից կհայտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակնթարթային կարգավորման «կախարդական դեղատոմսեր», նշել է Կարասինը՝ պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոփոխելու, մասնավորապես՝ Գերմանիային և Թուրքիային դրանում ընդգրկելու առաջարկների վերաբերյալ ադրբեջանական գործակալության հարցին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը շեշտել է, որ Մինսկի խմբի խնդիրը հակամարտության կողմերին աջակցելն է, և միջնորդները կարող են օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն կարգավորումը կախված է ոչ թե նրանցից, այլ կողմերից: «Սա ցանկացած կարգավորման աքսիոմն է: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ողբերգական հակամարտությունը, որքան էլ խորը և բարդ լինի, բացառություն չէ», - ասել է Կարասինը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամեն գնով ջանում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Մինչդեռ ընթացիկ տարվա մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: «Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը: ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց. «Չնայած անուղղակի ձևով է ասված, սակայն, այնուամենայնիվ, պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորված լինել: Սա կարևոր հայտարարություն են համարում»: Բաբայանը նշել է, որ բնակչության շահերն Արցախից լավ որևէ մեկը չի կարող ներկայացնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |