Ուորլիք. Հայաստանը բաց է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

Ուորլիք. Հայաստանը բաց է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախարար Նալբանդյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում. «Այսօր Փարիզում արդյունավետ և դրական բանակցություններ անցկացվեցին ԱԳ նախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Ինչպես հայտնում է ԱԳ մամուլի ծառայությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։ «Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- նշել է նախարար Նալբանդյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---