Նեպալում զոհերի թիվն աճում է. Փլատակների տակից ողջ մնացած դեռահասի են հանել![]() 30 ապրիլի 2015 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Նեպալում զոհերի թիվն աճում է` հասնելով արդեն 5,5 հազարի, հայտնել է Guardian-ը: ԶԼՄ-ների տվյալներով վիրավորվերի թիվը հասել է 11,4 հազարի: Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում: Մինչդեռ փրկարարները փլատակների տակից դեռահասի են հանել, որը 5 օր է անցկացրել Կատմանդուի փլատակների տակ: «Ավերիչ երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 15 տարեկան մի տղայի»,-հայտնել է BBC-ին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ: Ինչպես հայտարարել են փրկարարները, ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հույսերը գնալով մարում են: Ռուսաստանի ԱԻՆ երկու ինքնաթիռները տարհանել են ՌԴ և այլ երկների քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ Նեպալից: Ըստ Նեպալում ՌԴ դեսպանության, Նեպալից տարհանվածների թվում եղել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիներ: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Նեպալում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չկան: Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ: Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ հայտարարեց ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը: ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մի քանի հեռավոր գյուղեր նախկինի պես մատչելի չեն փրկարարների համար: Photo. AP PA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |