Իրանի հայկական համայնքը արժանավորապես վայելում է երկրի իշխանությունների հարգանքը12 սեպտեմբերի 2006 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի նախագահի այցը Հայաստան տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, չնայած կրոնական տարբերությանը, Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարող են օրինակ դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար: «Իրանում գոյություն ունի մեծ հայկական համայնք, որը արժանավորապես վայելում է երկրի իշխանությունների, ինչպես նաեւ բնակչության հարգանքը: Համայնքը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում, այն մեջլիսում ներկայացված է երկու պատգամավորներով: Մեզ մոտ կան իրանական պատմական հուշարձաններ, Իրանում` հայկական: Երկու ժողովուրդները պահպանում են միմյանց մշակութային ժառանգությունը»,- նշել է Թորոսյանը:Միեւնույն ժամանակ, ԱԺ խոսնակը նկատել է, որ միջխորհրդարանական կապերը դեռ չեն համապատասխանում միջպետական հարաբերությունների մակարդակին, սակայն հույս հայտնեց, որ շուտով իրավիճակը կփոխվի: «Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ ԻԻՀ խորհդարանի խոսնակը այցելեց Հայաստան, եւ ես հույս ունեմ, որ հետագայում այցերն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Շատ կարեւոր է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են այդպիսի ռազմավարական ուղղություններով, ինչպիսիք են էներգետիկ անվտանգության ապահովումը, առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը»,- ընդգծել է Տիգրան Թորոսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |