Թուրքական ԶԼՄ-ները Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ավելի շատ են գրել, քան Գալիպոլիի միջոցառումների![]() 30 ապրիլի 2015 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները Գալիպոլիի միջոցառումներից ավելի շատ են եղել. PRNet ընկերությունն է վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մեդիայում ամենաշատը քննարկված նյութերը: Հայոց ցեղասպանության թեմայով նյութերը քանակով երկրորդ են եղել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին գրվել է 2.404 անգամ, Medyatava թուրքական կայքին հղումով գրում է Tert.am-ը: Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը հիշատակվել է 2.036 նյութում։ Առաջատար հնգյակը գլխավորել են ապրիլի 23-ին նշվող Երեխաների օրվա մասին նյութերը, որին նվիրված 6.728 նյութ է եղել: Չորրորդը Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական նյութերն են: Նշված ժամանակահատվածում լրատվամիջոցներն ամենից շատ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտ 4.000 հրապարակման մեջ։ Երկրորդը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ երրորդը՝ ընդդիմադիր գործիչ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ապրիլի 24-ի ցույցերից բացի քննարկվել է նաև Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները հենց ապրիլի 24-ին նախաձեռնելու Էրդողանի որոշման համատեքստում: Ուշագրավ էին հատկապես «կարծիք» ձևաչափով պարբերաբար հրապարակվող թուրք լրագրողների քննադատական նյութերը: Հռոմի պապի ձևակերպումները, ԵԽ-ի բանաձևը և դրանց հետևած թուրքական արձագանքները ևս հայտնվել են թուրքական մամուլում: Լուսաբանվել են նաև նախաձեռնված մշակութային միջոցառումներն ու գիտական համաժողովները. Հատկապես Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված «Հայոց ցեղասպանություն. ձևակերպումներ ու համեմատական ձևակերպումներ» խորագրով միջազգային համաժողովը, որը կայացավ Բողազիչի համալսարանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |