Նոր համակարգն ինքնուրույն կահազանգի փրկարարներին լուրջ ՃՏՊ դեպքում![]() 30 ապրիլի 2015 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 297 մարդ է զոհվել: Լուրջ ՃՏՊ-ների դեպքում կարևոր գործոն է լինում ժամանակը` ահազանգի ուշացումը, փրկարարների ուշացումը ճանապարհների խցանումների պատճառով և այլ հանգամանքներ կարող են կյանքի հարց լինել շատերի համար: Հայաստանում խնդիրը լուծվում է ճանապարհային երթևեկության խիստ կանոնակարգմամբ ու լուրջ պատահարների կանխարգելմամբ: Եվրոպայում, որտեղ 2014-ին ճանապարհներին զոհվել է մոտ 26 հազար մարդ, խնդրին այլ լուծում են տալիս: Եվրախորհրդարանը քվեարկել է Եվրամիության ճանապարհներով երթևեկող յուրաքանչյուր քաղաքացիական ավտոմեքենա և թեթև բեռնատար հատուկ ավտոմատ վթարային համակարգով հագեցնելու օգտին: Համակարգն ինքնուրույն կահազանգի փրկարար ծառայություններին լուրջ ՃՏՊ դեպքում: Համակարգը կոչվում է eCall, այն հանրային և անվճար ծառայություն է բոլոր բնակիչների համար, անկախ տրանսպորտային միջոցի մակնիշից և արժեքից: Այս համակարգի ներդրումը պարտադիր կդառնա բոլոր նոր տրանսպորտային միջոցների համար, որոնք կթողարկվեն 2018 թ. մարտի 31-ից հետո: Առկա տեսքով eCall համակարգը թույլ չի տալիս իշխանություններին որևէ կերպ գաղտնի հետևել ավտոմեքենային: Այն ակտիվանում է միայն լուրջ ճանապարհային պատահարի դեպքում և պատկան մարմիններին է ներկայացնում միայն հիմնական տեղեկատվությունը` տրանսպորտային միջոցի տեսակը, ՃՏՊ վայրը, ուղևորների քանակը, ինչպես նաև ՃՏՊ ծանրության աստիճանը, օրինակ, շրջված է մեքենան թե ոչ: Տեղեկատվությունը փոխանցվում է միայն լուրջ պատահարի ժամանակ, երբ գործում են անվտանգության բարձիկները, որից հետո տվյալների ստանդարտ ցանկը ուղարկվում է փրկարար ծառայությունների կայաններ: eCall համակարգը կոչված է կրճատելու փրկարար բրիգադներին սպասելու ժամանակը մոտ 40 տոկոսով քաղաքի տարածքում և մոտ երկու անգամ գյուղական տարածքում: Ըստ Եվրահանձնաժողովի կանխատեսումների, սարքը թույլ կտա 10 տոկսով կրճատել մահացության մակարդակը ՃՏՊ ժամանակ, իսկ դա մոտ 2500 մարդու կյանք է: Ընդ որում նման սարքով հագեցած ավտոմեքենայի ընդհանուր արժեքը կավելանա ընդամենը մոտ 100 դոլարով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |