Թուրքիայում հերթական Այա Սոֆիան տաճարն է վերածվում մզկիթի![]() 30 ապրիլի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում հերթական Այա Սոֆիան է մզկիթի վերածվում: Այս անգամ նման ճակատագրի է արժանանալու Էդիրնե նահանգի Էնեզ գավառի տաճարը: Ըստ թուրքական T24 լրատվակայքի` վճիռը կայացվել է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից: 2011-ին և 2012-ին մզկիթի էին վերածվել համապատասխանաբար Իզնիկի և Տրապիզոնի Այա Սոֆիաները, որոնք մինչ այդ ունեցել էին թանգարանի կարգավիճակ: 2007 թվականին կայացրած որոշման հիման վրա սկսվել է եկեղեցու վերականգնումը` որպես թանգարան, սակայն ավելի ուշ արդեն որոշում է կայացվել մզկիթի վերածել: Հունաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այդ տաճարը բյուզանդական ժամանակաշրջանում եղել է Թրակիայի խորհրդանիշը: Խոսակցություններ են շրջանառվում նաև Ստամբուլի հայտնի Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու մասին: Տաճարը, որը թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո մինչև 1935 թվականն օգտագործվել է որպես մզկիթ, իսկ այնուհետև` թանգարան, այսօր կրկին հայտնվել է մզկիթի վերածվելու վտանգի առջև: Անկարայի գլխավոր մուֆթի Մեֆաիլ Հըզլըն, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին ունեցած ելույթին, ասել էր. «Այդ ելույթը միայն կարող է արագացնել Այա Սոֆիայի դռների բացումը մահմեդական հավատացյալների առաջ», գրում է Ermenihaber-ը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջզոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |