ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը12 սեպտեմբերի 2006 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը եւ ժողովուրդը միշտ հարգանքով են վերաբերվել մարդկանց, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի, պատվի եւ իրենց ժողովրդի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանի հայ համայնքը հնարավորություն ստացավ բացեիբաց նշելու ապրիլի 24-ը` հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինչ վերաբերում է իրանական խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նկատել է, որ երկրի խորհդարանում այդպիսի առաջարկներ կան:Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը: Նա խոսում էր «1915 թվականի իրադարձությունների մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |